Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝


Աշխարհ


Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝ «Անդես» հանտավիրուսի հնարավոր տարածման վտանգի ֆոնին։ Հիվանդության կասկածով հինգ ուղևոր անմիջապես մեկուսացվել են և գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։

Վիրուսն անհանգստություն է առաջացրել այն պատճառով, որ, ի տարբերություն հանտավիրուսի շատ տեսակների, «Անդես» շտամը հազվադեպ դեպքերում կարող է փոխանցվել նաև մարդուց մարդուն։ Ֆրանսիան հատուկ արտակարգ հրամանագիր է ընդունել, որը թույլ է տալիս մեկուսացնել ոչ միայն նավի ուղևորներին, այլև նրանց հետ շփված անձանց։ Որոշ միջազգային չվերթների ուղևորների ևս կոչ է արվել դիմել առողջապահական մարմիններին և բուժզննում անցնել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հանրության համար ռիսկը դեռ գնահատվում է ցածր, սակայն ֆրանսիական կողմը խիստ կանխարգելիչ քայլերի է դիմել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի մոտ ախտանշաններ են հայտնվել արդեն թռիչքի ընթացքում։ Վիրուսի սկզբնական ախտանշանները նման են գրիպի՝ բարձր ջերմություն, մկանային ցավեր, թուլություն, գլխացավ, սրտխառնոց և փսխում։ Ծանր դեպքերում այն կարող է լուրջ վնաս հասցնել շնչառական համակարգին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *