Եկեղեցականների նկատմամբ սանկցիաներ կկիրառեն – Հրապարակ

Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին եւ մի շարք եկեղեցականների կներառեն ՌԴ դեմ Եվրամիության սահմանվելիք նոր՝ 21-րդ սանկցիոն փաթեթում։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Ըստ հոդվածի, Բրյուսելում կարծում են, որ հիմա ամենահարմար պահն է սանկցիաները ընդլայնելու, քանի որ ներկայումս ռուսական տնտեսությունը այնքան էլ լավ վիճակում չի գտնվում եւ նոր սանկցիաները կավելացնեն ճնշումը ռուսական տնտեսության վրա։

Նշենք, որ նախկինում Կիրիլ պատրիարքի եւ ռուս եկեղեցականների դեմ սանկցիաների սահմանելուն դեմ էր Հունգարիան, երբ վարչապետ էր Վիկտոր Օրբանը։ Նաեւ նախատեսվում է սանկցիաներ սահմանել այն ընկերությունների համար, ովքեր վաճառում են ռուսական հսկողության ներքո գտնվող, նախկինում ուկրաինական եղած տարածքներում արտադրված ցորենի վաճառքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *