
«Որևէ մեկը հավատո՞ւմ է, որ Եվրոմիությունը գալու է Հարավային Կովկաս։ Շատ լավ կլինի, բայց չի գալու։ Ձեզ խաբում են. Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու։
Աշխարհագրությունը դաժան երևույթ է: Չես կարող փոխել: Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ: Մենք ասում ենք՝ Եվրոպան բերենք այստեղ։ Արժեքային համակարգը բարեփոխենք: Բայց այսօր մի արեք քայլեր, որոնք մեր գլխին պրոբլեմ են բերելու, փորձադաշտ չենք»,- այսօր Աջափնյակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: