Եվրոպական միության և Ադրբեջանի միջև Անվտանգության երկխոսության յոթերորդ նիստը կկայանա հաջորդ շաբաթ Բաքվում, հայտնել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչը։
«Հաջորդ շաբաթ մեր գործընկերությունում կարձանագրվի ևս մեկ կարևոր փուլ. Բաքուն կհյուրընկալի ԵՄ-Ադրբեջան Անվտանգության երկխոսության 7-րդ նիստը», – ասել է նա հինգշաբթի՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
Միաժամանակ նա նշել է Բաքվի և Բրյուսելի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը։
Կույունջիչը ընդգծել է 2026 թվականին գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի կարևորությունը։
«Այս բանակցությունները կստեղծեն համագործակցության ժամանակակից և հավակնոտ հիմք մաքուր էներգիայի, առևտրի, տնտեսական դիվերսիֆիկացման, մարդկանց միջև շփումների և այլ ուղղությունների ոլորտներում», – հավելել է դիվանագետը։