Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորությունները


Աշխարհ


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ Տեքստիլի, սպառողական ապրանքների, նյութերի, կրիտիկական հանքանյութերի և մետաղների հարցերով փոխտեղակալ Ջոշուա Քրունի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման և մշակման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։
 
Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում առկա ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցությանը։  
Կարևորվել է գլոբալ մատակարարման շղթաներում կրիտիկական հանքանյութերի ռազմավարական նշանակությունը, և ընդգծվել ոլորտում համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *