
Իտալիայի հինգ քաղաքացիներ են մահացել Մալդիվներում՝ ջրասուզվելու ժամանակ: Այս մասին հայտնում Է Իտալիայի ԱԳՆ-ն։ «Հաղորդվում է, որ ջրասուզորդները մահացել են 50 մետր խորության վրա գտնվող քարանձավներն ուսումնասիրելու ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ մահացածների թվում են ջրասուզման հրահանգիչը, ծովային կենսաբանության պրոֆեսորը, նրա դուստրը և Ջենովայի համալսարանի երկու երիտասարդ հետազոտողներ։