Թրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. Ռուբիո


Քաղաքականություն


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունը Թայվանի նկատմամբ չի փոխվել Դոնալդ Թրամփի եւ Սն Ծինպինի հանդիպումից հետո։

«ԱՄՆ-ի քաղաքականությունը Թայվանի հարցում մնում է անփոփոխ՝ ինչպես այսօրվա դրությամբ, այնպես էլ այն հանդիպման պահին, որը մենք անցկացրել ենք այսօր»,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ռուբիոն։

Նա նշել է, որ չինական կողմը բարձրացրել է թեման, սակայն այն «նշանակալի տեղ» չի զբաղեցրել քննարկումներում։ Նրա խոսքով՝ նման դեպքերում ԱՄՆ-ը «հստակ արտահայտում է իր դիրքորոշումը եւ անցնում այլ թեմաների»։

ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդների միջեւ բանակցությունների արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ Թայվանին առնչվող հարցերը չեն հիշատակվում։

Ծինպինը բանակցությունների ընթացքում Թայվանի հարցը անվանել է երկու երկրների հարաբերություններում ամենակարեւորը։ Նրա խոսքով՝ այդ հարցին գրագետ մոտեցումը երաշխավորում է երկրների միջեւ կայունությունը։ Մինչեւ Դոնալդ Թրամփի Պեկին այցը չինական կողմը նշել էր, որ Թայվանի խնդիրը այն չորս կարեւոր թեմաներից է,  որոնք քննարկման ենթակա չեն։

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անբաժանելի մասը։ ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը, սակայն շարունակում է մնալ կղզու հիմնական զենք մատակարարողը ու անվտանգության երաշխավորողը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *