Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ Թրամփ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համբերությունը Իրանի հարցում սպառվում է։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը և Սին Պեկինում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության ուղին բաց պահելու անհրաժեշտության շուրջ: «Ես այլևս այնքան էլ համբերատար չեմ լինելու»,- ասել է Թրամփը հինգշաբթի երեկոյան Fox News-ի «Hannity» հաղորդաշարին տված հարցազրույցում: «Նրանք պետք է համաձայնության գան»:

Իրանի հարստացված ուրանի թաքնված պաշարների առանցքային հարցի վերաբերյալ Թրամփը նշել է, որ այն անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից վերահսկողության տակ առնել միայն PR նպատակներով:

«Չեմ կարծում, թե դա անհրաժեշտ է, բացառությամբ հասարակայնության հետ կապերի տեսանկյունից»,- ասել է Թրամփը հարցազրույցում: «Իրականում ես ինձ ավելի լավ կզգամ, եթե այն իմ ձեռքում լինի: Բայց կարծում եմ, որ դա ավելի շատ PR-ի համար է, քան որևէ այլ բանի»:

Հինգշաբթի Թրամփի և Սիի բանակցություններից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ առաջնորդները համաձայնել են, որ նեղուցը պետք է բաց լինի, և որ Սին հստակ արտահայտել է Չինաստանի դեմ լինելը նեղուցի ռազմականացմանը կամ դրա օգտագործման համար վճար գանձելու ցանկացած փորձի:

Թրամփն ասել է, որ Սին նաև խոստացել է Իրանին ռազմական տեխնիկա չուղարկել: «Նա ասաց, որ ռազմական տեխնիկա չի տալու, դա մեծ հայտարարություն է»,- ասել է Թրամփը «Hannity»-ի եթերում:

Սի Ցզինպինը նաև հետաքրքրություն է հայտնել ավելի շատ ամերիկյան նավթ գնելու հարցում՝ ապագայում նեղուցից Չինաստանի կախվածությունը նվազեցնելու համար: Առաջնորդները համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստանա, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Թեհրանը հերքում է նման զենք ստեղծելու ձգտումները:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *