Լեզվիդ տալու փոխարեն հրապարակիր ցուցակը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութով անդրադարձել է պատերազմների ընթացքում զոհվածների թեմային՝ իշխանություններից պահանջելով հրապարակել զոհված քաղաքացիների ամբողջական ցուցակը։

Նա նշել է, որ գործող իշխանության տարիներին տեղի ունեցած երեք պատերազմների ընթացքում զոհված հայրենակիցների անուն-ազգանունները մինչ օրս ամբողջությամբ չեն հրապարակվել։ Սաղաթելյանը հարց է բարձրացրել, թե ինչու են այդ տվյալները գաղտնի պահվում և ինչու այսքան տարվա ընթացքում հանրությանը չի ներկայացվել ամբողջական ցանկը։

«Լեզվիդ տալու փոխարեն, հրապարակիր քո իշխանության տարիներին 3 պատերազմների ընթացքում զոհված մեր հայրենակիցների անուն-ազգանունները, ամբողջական ցուցակը»,- նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *