«Ճիշտ նկատեցի՞՝ Փարաքարի համայնքապետը չի դիմավորում ձեզ»․ լրագրողը՝ Դավիթ Խուդաթյանին (տեսանյութ)

«Ճիշտ նկատեցի՞՝ Փարաքարի համայնքապետը չի դիմավորում ձեզ»․ լրագրողը՝ Դավիթ Խուդաթյանին

«Ճիշտ նկատեցի՞՝ Փարաքարի համայնքապետը չի դիմավորում ձեզ, և այստեղ դուք պարտվել եք բավականին մեծ թվերով»,- Փարաքարում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից։ «Եթե չեմ սխալվում, համայնքի ղեկավարն առողջական խնդիրներ ունի և այս պահին հիվանդանոցում է»,- ի պատասխան նշեց Խուդաթյանը՝ հավելելով․ «Փոխարենը պետք է ասեմ, որ Փարաքարում ընտրությունների արդյունքում ՔՊ-ն չի ստացել անհրաժեշտ ձայներ՝ մեծամասնություն կազմելու համար, բայց ՔՊ-ի մեր գործընկերները, Արմավիրի մարզպետը և ես անձամբ Փարաքար համայնքին վերաբերում ենք որպես հարազատ համայնքի և մեծ ծավալի աշխատանք ենք իրականացնում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *