Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում


Հայաստան


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա տեսուչները ստուգում են կատարել Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ի «Շաքի» ՓՀԷԿ-ում։
 
ԲԸՏՄ-ից հայտնում են, որ ստուգման արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են, որ Ընկերությունը ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։
 
Ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13538687 խմ ավել ջրառ, խախտել ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։
 
Կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ՝ 27.077.374 ՀՀ դրամի չափով:
 
Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *