«Մենք մեր ակտիվին չենք հավաքում․ հավաքենք, ԱԱԾ-ն նկարի՝ պրոբլեմ ունենա՞ն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Մենք մեր ակտիվին չենք հավաքում․ հավաքենք, ԱԱԾ-ն նկարի՝ պրոբլեմ ունենա՞ն»․ Էդմոն Մարուքյան

«Ձեր համակիրներին չենք տեսնում քարոզարշավի ժամանակ»,- նախագահական նստավայրի մոտ լրագրողը դիմեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ «Մենք մեր հետևորդներին չենք հրավիրել այստեղ։ Մենք գնացել ու դեռ գնալու ենք մարզեր, Երևանում էլ ենք հանդիպումներ ունենում և հիմնականում, որտեղ մարդ է հավաքվում, որ մեզ հանդիպի, չենք լուսաբանում։ Ինչո՞ւ, որովհետև մարդիկ վախի մթնոլորտի մեջ են»,- նշեց Մարուքյանը և շարունակեց․ «Մենք մեր ակտիվին ոչ մի տեղ չենք հավաքում, հիմա ի՞նչ եք ուզում՝ ակտիվին հավաքենք, ԱԱԾ-ն նկարի այդ մարդկանց ու նրանք պրոբլեմ ունենա՞ն, թե՞ թողենք այդ մարդիկ հանգիստ ընտրությունների օրը գնան ընտրատեղամաս ու 30 վայրկյանանոց իրենց գործն անեն։ Ի՞նչ կարիք կա մարդկանց գցել շառի մեջ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *