«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը չի կալանավորվել

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո ձերբակալված գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավար անձնակազմի նկատմամբ և ներկայացրել էր կալանավորման միջնորդություն։ Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։ Հ.գ. Քարոզարշավի ժամանակ քարոզարշավ կարելի է և պետք է անել»,– նշել է փաստաբանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *