Լավրով. ԵԱՏՄ երկրները կկարողանան քննարկել Հայաստանն իր ուղեծիր ներքաշելու Արևմուտքի փորձերը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները մայիսին կայանալիք գագաթաժողովում կկարողանան քննարկել Հայաստանն Արևմուտքի ուղեծիր ներքաշելու փորձերի հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում՝ ԲՐԻԿՍ նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով։

«Հիմա, կարծում եմ, կլինի առաջացող խնդիրները քննարկելու օպտիմալ հնարավորություն՝ կապված այն բանի հետ, որ Եվրամիությունը պնդում է Հայաստանն իր ուղեծիր ներքաշելու հարցը, այդ թվում՝ այն առավելությունների կորստի ռիսկի գնով, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Այս բոլոր հարցերը ազնվորեն և բացահայտ քննարկելու հնարավորությունը կստեղծվի մայիսի վերջին շաբաթվա վերջում, երբ Ղազախստանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովը», – ասել է Լավրովը։

«Ճիշտ է, ես լսել եմ, որ վարչապետ [Հայաստանի] Փաշինյանը նշել է, որ զբաղված է նախընտրական գործերով և չի կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների այս հանդիպմանը։ Դա, իհարկե, տխուր կլիներ, որովհետև սա լավ հնարավորություն է քննարկելու այն հարցերը, որոնք օդում կախված են», – ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *