Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում. կան ձերբակալվածներ

Խուզարկություններ են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում։
Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:

Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք:

Կատարվում է նախաքննություն։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *