
Աշխարհի ըմբշամարտի Միությունը (UWW) վերացրել է ռուս և բելառուս ըմբիշների նկատմամբ բոլոր սահմանափակումները:
Այսուհետ նրանք կկարողանան մրցել իրենց դրոշների և օրհներգերի ներքո բոլոր տարիքային կատեգորիաներում, եթե նվաճեն ոսկե մեդալներ:
Մարզիկների համազգեստի վրա այժմ կարող են լինել համապատասխան երկրների՝ RUS և BLR անվան սկզբնատառերը:
Սահմանափակումները մտցվել են 2022 թվականի մարտին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ռազմական ներխուժումից հետո:
Պատժամիջոցները աստիճանաբար մեղմացվել են: Այժմ դրանք ամբողջությամբ վերացվել են: