Թրամփը հայտնել է, որ ցանկանում է 20 տարով կասեցնել Իրանի միջուկային ծրագրի զարգացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտնել է, որ ցանկալի է հասնել Իրանի միջուկային ծրագրի զարգացման կասեցմանը երկու տասնամյակով։

«20 տարին բավական է։ Բայց ինչ վերաբերում է Իրանից ստացվող երաշխիքների մակարդակին, ապա դրանք իսկապես պետք է լինեն 20 տարվա համար», – ասել է Թրամփը լրագրողներին նախագահական ինքնաթիռում։

Միաժամանակ նա կրկնել է, որ Չինաստանը համաձայն է ԱՄՆ-ի հետ այն հարցում, որ չպետք է թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։

Ավելի վաղ Չինաստան կատարած այցի ընթացքում Թրամփը հայտնել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաձայն է նրա հետ Իրանի միջուկային ներուժի վերաբերյալ հարցում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Չինաստանի առաջնորդը նաև խոստացել է Իրանին ռազմական տեխնիկա չմատակարարել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *