Լվովի կենտրոնում անցորդը քաղաքապետ Անդրեյ Սադովոյի վրա անհայտ հեղուկ է լցրել, մայիսի 15-ին հայտնել է ուկրաինական «Канал 24»-ը։
«Լվովի կենտրոնում մի տղամարդ հարձակվել է Անդրեյ Սադովոյի վրա։ Քաղաքի ղեկավարի վրա լցրել են անհայտ նյութ, — նշվել է նյութում։
Ռեսուրսի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Ռինոկ հրապարակում։ Լվովի ոստիկանությունում արդեն պարզել են հարձակվողի ինքնությունը և ձերբակալել նրան։ Նա քաղաքի 46-ամյա բնակիչ է եղել։ Քննիչները գործ են հարուցել խուլիգանության հոդվածով։