Ադրբեջանը կարողանում է մտածված ու բազմաքայլ քաղաքականություն վարել, որը հնարավոր չէր լինի առանց Հայաստանում ներդրված գործող իշխանության: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «2020 թվականին Բաքուն կարողացավ ցույց տալ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ Հայաստանի գործող իշխանությունը դեստրուկտիվ է և իրավիճակը կարելի է փոխել պատերազմի միջոցով: Դա նրան հաջողվեց: Պատերազմի թույլտվությունը ստացվեց:
Հաջորդ փուլում, Մահաբերը հրաժարվեց կատարել Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդը հետը, որի արդյունքում հայաթափվեց Արցախը:
Հիմա նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Ադրբեջանին պետք է ստանալ գերտերությունների համաձայնությունը Սյունիքն իր վերահսկողության տակ վերցնելու համար: Սյունիքի միակ աշխարհաքաղաքական նշանակությունը կոմունիկացիոն հնարավորություններն են:
Ադրբեջանի նպատակն է Ռուսաստանին ու Իրանին թույլ տալ ցամաքային կոմունիկացիա ստանալ իր տարածքով՝ այսպես կոչված հյուսիս-հարավ ճանապարհը, որն այդ երկրների համար ստրատեգիական նշանակություն ունի, դիմացն իր վերահսկողության տակ վերցնել Սյունիքով անցնող արևելք-արևմուտք ճանապարհը, որը նույնպես ստրատեգիական նշանակություն ունի Արևմուտքի՝ առաջին հերթին ԵՄ-ի համար:
Պատահական չի, որ Ռուսաստանն ու Իրանի նորից են սկսել բանակցել Ադրբեջանի հետ հյուսիս-հարավ ճանապարհի վերագործարկման հարցով: Քաղաքականության իմաստն այլ երկրների համար օգտակար և անհրաժեշտ լինելն է, չհանձնելով սեփական դիրքերը: Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունն է դառնալ խոչընդոտ մյուսների համար, միաժամանակ հանձնելով սեփական դիրքերը:
Սյունքին իր վերահսկողության տակ վերցնելու համար Ադրբեջանին պետք է, որ Հայաստանը վատթարացնի հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ, հերթական անգամ դառնալով դեստրուկտիվ՝ ապակառուցողական երկիր, ում հետ հնարավոր չէ պայմանավորվածություններ ձեռք բերել, որի արդյունքում Հայաստանը դուրս թողնել ԵԱՏՄ-ից, ԵՄ-ի հետ պատրանքային ինտեգրվելով, ինչը հնարավորություն կտա այդ ծրագիրը իրականացնել: Այսինքն, Հայաստանը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը, դառնալով բոլորի համար խոչընդոտող գործոն:
Գործող իշխանությունն, իր մասով, Ադրբեջանի նպատակների համար բոլոր անհրաժեշտ քայլերը կատարում է:
Հունիսի 7-ի ընտրությունները ոչ թե Հայաստանում իշխանություն ձևավորելու մասին է, այլ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան: