Ալիև. Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն էլ ավելի է աճում

Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն էլ ավելի է աճում, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի Թուրքեստան քաղաքում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովում ունեցած ելույթի ընթացքում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ տրանսպորտի ոլորտում ընդլայնվում է Ադրբեջանի համագործակցությունը թյուրքական պետությունների հետ։

«Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն էլ ավելի է աճում։ Իրականացվող Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը», – ասել է Ալիևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *