Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը X սոցիալական ցանցում պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «լավ հեռախոսազրույցի» մասին, երբ նա վերադառնում էր Չինաստանից։
Մերցի խոսքով՝ ինքը և Թրամփը համակարծիք են եղել, որ Իրանը «պետք է հիմա նստի բանակցությունների սեղանի շուրջ»։
«Նա պետք է բացի Հորմուզի նեղուցը։ Չի կարելի թույլ տալ, որ Թեհրանն ունենա միջուկային զենք», – նշել է Գերմանիայի կանցլերը։
Մերցի խոսքով՝ նա նաև քննարկել է Թրամփի հետ Ուկրաինայի խաղաղ կարգավորումը։
Նա հայտնել է, որ դիրքորոշումները համակարգվել են Անկարայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովից առաջ։
«ԱՄՆ-ը և Գերմանիան հզոր գործընկերներ են հզոր ՆԱՏՕ-ում», – ավելացրել է Մերցը։