Օլա Կելենիուսը շնորհավորել է Օլիվեր Ցիպզեին ընկերությունից հեռանալու կապակցությամբ։
LinkedIn սոցիալական ցանցում հրապարակված իր գրառման մեջ Օլա Կելենիուսը նշել է, որ երկու ընկերությունների միջև մրցակցությունը տարիներ շարունակ օգնել է նրանց զարգանալ և առաջ շարժվել։
Նա բարձր է գնահատել գործընկերոջ հետ երկարամյա մրցակցությունը և հաջողություն մաղթել հետագա նախաձեռնություններում։
«Mercedes-Benz-ի սեփականատերերը գիտեն՝ աստղն ամենագեղեցիկն է փայլում սպիտակա-կապույտ երկնքի ֆոնին։ Այս բոլոր տարիների ընթացքում ես մեծապես գնահատել եմ ազնիվ մրցակցությունն ու արդյունավետ մտքերի փոխանակումը անձամբ Ձեր և Ձեր թիմի հետ։ Լավ է, երբ կա մեկը, ով քեզ մղում է ավելի բարձր արդյունքների։ Դրա հետ համաձայն են նաև մեր տնօրենների խորհուրդը և թիմերը»,- գրել է Կելենիուսը։
Հրապարակման մեջ օգտագործված «սպիտակա-կապույտ երկինք» արտահայտությունը համարվում է ակնարկ BMW-ի կորպորատիվ գույների և տարբերանշանի նկատմամբ։