
Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախյին ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հրապարակում է մի ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես են Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում դասախոսը ուսանողներին հրահանգում ժամը 17:00-ին լինել հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու համար։
«ԱրմԼուր»-ը գրում է․ «Զանգահարեցինք քոլեջ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ Զրույցի ընթացքում քոլեջի կարիերայի պատասխանատուն հերքեց տեղեկությունը՝ պնդելով, որ դա թյուրիմացություն է և նման հրահանգ երբևէ չի եղել։ Նշել է, որ գոյություն ունի պետական մակարդակի որոշում և գրություն՝ ուղարկված բոլոր ուսումնական հաստատություններին, որը խստիվ արգելում է ներգրավվածությունը որևէ կուսակցության քարոզարշավին․․․ Քոլեջի տնօրենտ չպատասխանեց մեր զանգերին։
Դեպքի առնչությամբ ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ կուսումնասիրեն ներկայացված ահազանգը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում դրան կտրվի սահմանված ընթացք»։