«15 երեխուն վառեցիք ձեր կեղտերը ծածկելու համար, ինձ ոչ մի բան պետք չի, ես իմ երեխուն եմ ուզում: 2 անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվեր էդ օրը, դուք իմ երեխու մահվան պատճառը դարձաք»:
Այս մասին այսօր քարոզարշավի ժամանակ ասաց որդեկորույս մայրը՝ դիմելով Փաշինյանին, ով խոստացավ մինչև վերջ լսել ու արձագանքել կնոջը:
«Ես 18 տարի երեխա պահեցի, տվեցի էս բանակին, ուր ա՞ իմ երեխեն, ինչի տարաք 15 երեխու վառեցիք: Իմ երեխեն 12:30 արթուն ա եղել, ինչքանով էիք վստահ, որ վառվել են ու դուրս չեն եկել, որ հաջորդ օրը նման հայտարարություն արեցիք, պատասխան տվեք, թե ուր են այդ 15 երեխաները, ինչի սենց սևավոր դարձրեցիք մեզ: Ես 2 անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվեր այդ օրը, դուք իմ երեխայի մահվան պատճառը դարձաք, սպանեցիք 15 երեխային ու այսօր եկել եք՝ ասում եք մանկապարտեզ ենք սարքել, թոշակ ենք բարձրացրել: Ինչի՞ համար եք սարքել, որ թուրքերը գան լցվե՞ն, որ մեր երեխեքը թուրքի բաժին դառնա՞ն: Ես չեմ ուզում, որ իմ երեխեն թուրքի հետ ամուսնանա»,- նշեց կինը:
«Դե լավ, տիկի՛ն, հասկացանք: Ազատի կացարանի հրդեհի գործով կորպուսի հրամանատարն ու տասնյակ այլ պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից ու հիմա նրանք դատվում են: Ես հասկանում եմ ծնողների հուզմունքը, բայց կորպուսի հրամանատարի տեղակալը հիմա ընդդիմադիր ակտիվիստ ա, ինչի՞ չեք գնում ընդդիմության հանրահավաքներին ասում նույնը; Բա գնացե՛ք: Թուրքեր-մուրքեր էլ ստեղ չկան, էլ չասե՛ք», – հունից դուրս եկած պատասխանեց Փաշինյանը որդեկորույս մորը:
Մանրամասները՝ տեսանյութում: