Առաջին անգամ 70 տարում տարին փակել է վնասով

Honda ընկերությունը առաջին անգամ 70 տարում՝ ֆինանսական տարին փակել է վնասով։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության հրապարակած ֆինանսական տարեկան զեկույցից։ Ընկերության մաքուր եկամուտը կազմել է 423,9 միլիարդ ճապոնական յեն։ Անկումը կազմում է 150,72 տոկոս։ Սա, ըստ մասնագետների, աննախադեպ վիճակ է ընկերության բորսայական ողջ պատմության ընթացքում, որը հաշվվում է մոտ յոթանասուն տարի։ Հիմնական պատճառը՝ էլեկտրամեքենաների ուղղությամբ ընկերության նախաձեռնած մեծածավալ վերապրոֆիլավորումն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *