
Ֆինլանդիայում Endomines լեռնահանքա-արդյունաբերական ընկերությունը ոսկու 4 նոր հանքավայրեր է հայտնաբերել ռուսական սահմանից 10 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Yle-ն։ Դա, ըստ մասնագետների, վկայում է այն մասին, որ Ուկոյի եւ Ուկոլանվարի հանքերը դեռ շարունակում են ոսկու հանքանյութի մեծ պոտենցիալ ունենալ։ Ոսկու հանքի ձգվածությունը կազմում է մոտ 7 կմ։