Վաղվանից կդադարեցվի Մյասնիկյան – Նորք-Մարաշ ճանապարհի երկկողմանի երթևեկությունը

Վաղվանից կդադարեցվի Մյասնիկյան - Նորք-Մարաշ ճանապարհի երկկողմանի երթևեկությունը

Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը կդադարեցվի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով 2026 թվականի մայիսի 16-ից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *