Ֆիրդուսու ժառանգությունը՝ ճնշումների պայմաններում Իրանի տոկունության խորհրդանիշ. Փեզեշքիան

 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում ուղերձ է հղել պարսկերենի և մեծ բանաստեղծ Ֆիրդուսու հիշատակի օրվա առթիվ՝ ընդգծելով լեզվի և գրականության նշանակությունը երկրի ազգային ինքնության պահպանման գործում:

Իր հայտարարության մեջ Փեզեշքիանը մեջբերել է «Շահնամե» պոեմի հայտնի տողերը.

«Եթե չլինի Իրանը, թող չլինի նաև իմ մարմինը։

Թող այս երկրամասում և այս հողի վրա ոչ մի հոգի չմնա»։

Իրանի նախագահն ընգծել է, որ Ֆիրդուսին իր «Շահնամե»-ով հավերժորեն դրոշմել է Իրանի պատմական ու մշակութային ինքնատիպությունը և հերոսության գաղափարը համակել արդարության գաղափարով:

Փեզեշքիանը նշել է, որ այսօր էլ Իրանի զավակները, ինչպես հնագույն էպոսի հերոսները, կանգնած են իրենց երկրի անվտանգության և արժանապատվության պաշտպանության դիրքերում՝ ընդդեմ բռնակալների:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *