«Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայը նվաստացած չէ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայը նվաստացած չէ»․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը տեսակապով ուղերձ է հղել Գեղարքունիքի բնակիչներին, որտեղ թիմի անդամները քարոզարշավ էին իրականացնում։ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր Գեղարքունիքի ժողովուրդը իրեն զգա շատ ապահով, շատ խաղաղ, ապրի բարեկեցիկ կյանքով։ Դրա համար մենք պետք է միասին անենք գլխավոր քայլը՝ տանենք մեծ հաղթանակ, իսկ դրանից հետո տանելու ենք ուրիշ հաղթանակներ։

Հաղթելու ենք աղքատությունը, վախը, միավորելու ենք մեր պառակտված ժողովրդին։ Մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայը նվաստացած չէ, հայը ուժեղ է, արժանապատիվ։ Դուք պետք է մեզ օգնեք հաղթել չարին։

Մենք միասին տալու ենք չարի վերջը։ Փոփոխությունը գալիս է,․․․»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *