Գյումրիի երեխաները միգուցե թունավորվել են նվեր տորթից

«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա։ «Երեխաների մոտ փսխումներ են եղել և փորացավեր»,- նշել է Տոնոյանը։

«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի քույր Նարինե Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է առաջին հավանական վարկածի մասին։ Քույր Նարինե Սիմոնյանն ասել է, որ իրենց կենտրոնի մենյուն առողջ սնունդ է, այդ օրերին նորությունը միայն տորթն էր, որը իրենց կրթահամալիրին հյուրասիրություն էր՝ դրսից։

«Երեխաները տորթն ուտելուց հետո ջերմություն և լուծ են ունեցել, ենթադրում ենք, որ թունավորումը տորթից է։ 27 սաներից, միայն 15-ն են կերել տորթը»,- ասել է քույր Նարինեն։

Հոսպիտալացված 15 երեխաները տարբեր տարիքային խմբերի են` 8-13 տարեկան։

Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *