
Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «8 տարի՝ նախկին երկու նախագահական ժամկետ կառավարես ու էնքան երես չունենաս դուրս գաս ու քո արածի համար էլի քվե խնդրես։ Դրա փոխարեն վերընտրվելու միակ շանսը թողնես արտաքին վտանգի ու ներքին թշնամիներ ստեղծելու հույսի՞ն՝ պառակտելով, թշնամացնելով, թուլացնելով հանրությանը, հետևաբար նաև պետությունը։ Լավ լուրն էն ա, որ էս ձևով կառավարվող ցանկացած ռեժիմից վաղ, թե ուշ հոգնում են բոլորը ու փոխում։ Վատ լուրն էն ա, որ ինչքան ձգձգվեց էդ պահը, էնքան ցավոտ ա լինում վերջում»։