«Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը». ԱՆ

«Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը». ԱՆ

Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը.
     Էթանոլը (ալկոհոլը) հոգեակտիվ նյութ է, որն ունի տոքսիկ և կախվածություն առաջացնող հատկություններ: Դրա պարբերաբար օգտագործումը կտրուկ մեծացնում է առողջական և սոցիալական բազմաբնույթ ռիսկերը:
     Ալկոհոլը կենտրոնական նյարդային համակարգն ընկճող նյութ է, որն ազդում է նյարդային ազդակների փոխանցման վրա՝ առաջացնելով հետևյալ խանգարումները.
     * Դանդաղում է ռեակցիան, թուլանում է կենտրոնացումը և ինքնակառավարումը
     * Խաթարվում է կոորդինացիան, խոսքի հստակությունը և տարածական կողմնորոշումը
     * Նեղանում է տեսադաշտը և նվազում է տեսողական ինֆորմացիայի մշակման արդյունավետությունը:
     Ալկոհոլային խմիչքները թեև ունեն բարձր էներգետիկ արժեք, սակայն զուրկ են էական սննդարար նյութերից (վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ):
     Սա որակվում է որպես «դատարկ կալորիաների» աղբյուր, ինչը նպաստում է նյութափոխանակության խանգարումներին, մասնավորապես` ճարպակալմանը:
     Ալկոհոլի չարաշահումը և պարբերաբար օգտագործումը (ալկոհոլային կախվածությունը) մի շարք պաթոլոգիաների հիմնական պատճառ են.
     * Լյարդի ճարպային ախտահարում, ալկոհոլային հեպատիտ և լյարդի ցիռոզ
     * Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի էրոզիվ-խոցային ախտահարումներ
     * Զարկերակային հիպերտենզիա, կարդիոմիոպաթիա և ռիթմի խանգարումներ
     * Տագնապային խանգարումներ, դեպրեսիա և սոցիալական մեկուսացում:
     Ալկոհոլի օգտագործումը հղիության ընթացքում խստիվ հակացուցված է. այն թափանցում է ընկերքով՝ առաջացնելով պտղի ալկոհոլային սպեկտրի խանգարումներ (FASD), վիժման ռիսկ և պտղի զարգացման արատներ:
     Ելնելով օրգանիզմի ձևավորման փուլից և նյարդային համակարգի խոցելիությունից՝ ալկոհոլի օգտագործումը երեխաների և դեռահասների կողմից անթույլատրելի է:
     Կախվածության խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագիտացված բժշկական օգնության:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *