Համատեղ երգելը կարող է ամրապնդել միասնականության զգացումը և նպաստել կոլեկտիվում ավելի արդյունավետ աշխատանքին։ Այս եզրակացությանն են եկել հետազոտողները, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես է երգերի խմբակային կատարումն ազդում մարդկանց միջև փոխգործակցության վրա։ Աշխատանքը հրապարակվել է Proceedings of the Royal Society B ամսագրում։
Գիտնականներն անցկացրել են մի շարք փորձեր, որոնց ընթացքում կամավորները միասին երգեր, ապա առաջադրանքներ են կատարել, որոնք պահանջում էին համակարգվածություն և համագործակցություն։
Պարզվել է, որ համատեղ երգելուց հետո մասնակիցներն ավելի լավ են սինքրոնացրել իրենց գործողությունները, ավելի արագ են համաձայնության եկել և միմյանց նկատմամբ ցուցաբերել են վստահության ավելի բարձր մակարդակ։
Հեղինակների կարծիքով՝ ազդեցությունը կապված է այն բանի հետ, որ երգելը պահանջում է շնչառության, ռիթմի և ինտոնացիայի համաձայնեցում։ Այդպիսի սինքրոնացումը ակտիվացնում է սոցիալական համախմբվածության մեխանիզմները, որոնք պատմականորեն օգնել են մարդկանց գործել միասին՝ որսից և աշխատանքից մինչև ծեսեր ու տոնակատարություններ։
Հետազոտողների կարծիքով՝ խմբակային երգելը կարող է լինել աշխատանքային կոլեկտիվներում, դպրոցական խմբերում և նույնիսկ թերապևտիկ ծրագրերում փոխգործակցությունը բարելավելու պարզ և հասանելի միջոց։