Հոլիվուդյան հայտնի դերասանն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»

Ամերիկացի հայտնի դերասան Ջոն Տրավոլտան արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի» պատվո մրցանակի՝ Կաննի փառատոնում՝ կինոարվեստում ունեցած ներդրման համար։

Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։ Տրավոլտան ժամանել էր Կաննի փառատոն՝ ներկայացնելու համար իր նոր ռեժիսորական աշխատանքը, որը կոչվում է «Պրոպելլեր․ գիշերային միակողմանի չվերթ»:

Հիշեցնենք, որ Կաննի փառատոնը մեկնարկել էր մայիսի 12-ին՝ Փառատոների եւ կոնգրեսների պալատում։ Այն կտեւի մինչեւ մայիսի 23-ը։ Գլխավոր մրցանակին հավակնում է ավելի քան երկու տասնյակ կինոնկարներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *