Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Զ.-ն իր վարած «ISUZU» մակնիշի բեռնատարով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող տանող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած), իսկ ավտոմեքենան պատկանում է «Grand Candy» ընկերությանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում