
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հրավիրում է հանրային քննարկման։
«Քանի որ երեկվա իմ ասուլիսում հրապարակված ձայնագրությունն առաջացրեց լայն հանրային արձագանք: Մենք այսօր որոշեցինք հանրային քննարկում կազմակերպել, թե ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ մենք կարող ենք անել հունիսի 7-ին։ Հրավիրում եմ բոլորիդ մասնակցելու մեր երկրի համար կարևորագույն այս քննարկմանը»,- ասված է հրավերի մեջ:
Քննարկումը տեղի կունենա Երևանում «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Քննարկումը կվարի երիտասարդ հանրային գործիչ Սամվել Աշոտյանը:
Քննարկումը կսկսվի այսօր` երեկոյան ժամը 19:00-ին: