Թուրքիայի Սամսուն քաղաքի Իլքադըմ շրջանում անօդաչու սարքը ընկել է փողոցի մեջտեղում, հայտնում է DHA-ն։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 06:30-ին։
Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության, շտապօգնության և հրշեջ ծառայության խմբերը։
Քննիչների հաստատմամբ՝ փողոցում ընկած անօդաչու թռչող սարքի թևերի բացվածքն ու պոչային մասի չափսերը կազմում են 1 մետր։
Վթարի հետևանքով վնասվել են երկու շենքերի տանիքներն ու պատուհանները։
Անօդաչու թռչող սարքի օպերատորի ինքնությունը և նրա նպատակները պարզելու համար քննություն է իրականացվում։