ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Կարապետյանը, նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը կգործուղվեն Ռուսաստան։
Մայիսի 20-23-ը նրանք կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին։