Քանի՞ դիտորդ և ո՞ր ՀԿ-ներից է իրականացնելու դիտորդական առաքելություն ընտրության ժամանակ

Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է 13 հասարակական կազմակերպություն։ Ամենամեծ դիտորդական խմբով ընտրությունները դիտարկելու է «Ականատես» համատեղ դիտորդական առաքելությունը՝ 210 դիտորդ։ Ներկայացնում ենք տեղական դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ցանկն ու ներկայացուցիչների թիվը։

Անկախ դիտորդ հասարակական դաշինքը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (ղեկավար Արթուր Սաքունց), Իրազեկ քաղաքացիների միավորում (Դանիել Իոանիսյան), Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ (նախագահ Գևորգ Քոթանջյան)) հավատարմագրել է 51 դիտորդ,

«Արժանապատիվ սպա» իրավական-սոցիալական ՀԿ-ն՝(նախագահ՝ Գագիկ Կոստանդյան) 57 դիտորդ,

«Ականատես» համատեղ դիտորդական առաքելությունը («Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ղեկավար Սոնա Այվազյան) , «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» (հիմնադիրներ՝ Արուսյակ Ջուլհակյան,Գենյա Պետրոսյան, Դավիթ Գյուրջյան, Դիաննա Աթոյան, Երանուհի Թումանյանց, Ռիմա Գրիգորյան)) հավատարմագրել է 210 դիտորդի,

«Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը՝(նախագահ՝ Անի Սմբատյան) 3 դիտորդի,

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն՝(նախագահ՝ Գրիգոր Երիցյան) 3 դիտորդի,

«Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական ՀԿ-ն՝ (նախագահ՝ Ատոմ Մխիթարյան) 40 դիտորդի,

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ն՝(համահիմնադիրներ՝ Մուշեղ Հովսեփյան և Սյուզաննա Գրիգորյան) 2 դիտորդի,

«Ժուռնալիստների «Ասպարեզ Ակումբ» ՀԿ-ն՝ (նախագահ՝ Լեւոն Բարսեղյան) 2 դիտորդի,

«Գյումրու Առաջընթաց» Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝(նախագահ՝ Հասմիկ Մխիթարյան) 39դիտորդի,

«Լուսաստղ» Բարեգործական ՀԿ-ն՝ (ՀԿ-ն իրականացնում է հաշմանդամների հիմնախնդիրներին ուղղված ծրագրեր, Փոխնախգահ՝ Անի Գաբրիելյան) 28 դիտորդի,

«Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն՝ 29 դիտորդի,

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն՝(տնօրեն՝ Արփինե Երիցյան) 6 դիտորդի,

«Ազատ քվե» դիտորդական առաքելությունը՝ («Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ (համահիմնադիրներ՝ Վահե Խաչիկյան, Գայանե Թունյան, Վանիկ Գաբրիելյան)) 56 դիտորդի։

Այսպիսով դիտորդական առաքելություն իրականացնելու է ընդհանուր 526 դիտորդ։

Նշենք, որ հունիսի 7-ի համար գործելու է 2005 ընտրատեղամաս։ Ստացվում է՝ դիտորդների թիվը մոտ 4 անգամ պակաս է ընտրատեղամասերին թվից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *