Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դժգոհել է Դուբայում վերսկսված աշխույժ երթևեկությունից և «մարդկանց բազմությունից»՝ հայտարարելով, որ արդեն կարոտում է «իրանական հրավառությունները»։
Միլիարդատիրոջ կարծիքով՝ «դրանք օգնեցին քաղաքը մաքրել նրանցից, որոնց հեշտ էր տպավորել»։
«ԱՄԷ հակաօդային պաշտպանությունը հրետակոծության պայմաններում իրեն գերազանց դրսևորեց։ 0 տոկոս հարկի դեպքում մենք ստանում ենք ավելի լավ պաշտպանություն, քան եվրոպացիները, որոնք վճարում են 50 տոկոս», – ավելացրել է Telegram-ի հիմնադիրը։