
Իտալիայի Մոդենա քաղաքում այսօր վրաերթի հետևանքով վիրավորվել է առնվազն 7 մարդ, հաղորդում է Fatto Quotidiano թերթը։
«Մոդենայում մոտավորապես 30 տարեկան տղամարդը մեծ արագությամբ էր մեքենա վարում, երբ վրաերթի է ենթարկել հետիոտներին։ Յոթ մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են։ Մասնավորապես, մի կին կորցրել է երկու ոտքը, երբ մեքենան նրան խփել է խանութի ցուցափեղկին։
Ականատեսների խոսքով՝ վարորդը, որը նույնպես վիրավորվել էր, փախել է դեպքի վայրից և դանակով հարձակվել իրեն կանգնեցնել փորձող տղամարդու վրա։ Կասկածյալը, որը օտարերկրյա քաղաքացի էր, շուտով ձերբակալվել է»,- նշվում է հրապարակման մեջ։