
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քարոզչական պաստառ վնասելը վարչական իրավախախտում է, այն էլ եթե վնասվում է օրենքով սահմանված կարգով փակցված պաստառը (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածն է):
Պատիժը` տուգանք 50,000-100,000 ՀՀ դրամ:
Չի կարող պաստառ վնասելը որևէ դեպքում քրեական պատասխանատվություն ենթադրել:
Այս այլասերված իրավամեկնաբանություններով առաջնորդվող իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը, եթե ԶԼՄ-ներում ներկայացված փաստերը հաստատվում են»: