
Մեծահարուստ ներդրող Վորեն Բաֆետի եւ հայտնի բասկետբոլիստ Ստեֆան Քարիի հետ ընթրիքի հրավիրատոմսը աճուրդում վաճառվել է 9 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Աճուրդը կայացել է eBay-ում։ Հաղթողի անունը դեռ հայտնի չէ։
Համաձայն առկա տեղեկությունների, ընթրիքը կկայանա հունիսի 24-ին, ԱՄՆ Նեբրասկա նահանգի Օմախ քաղաքում, որտեղ գտնվում է Berkshire Hathaway ընկերության կենտրոնակայանը, որի նախագահն է հանդիսանում Բաֆետը։ Հանդիպմանը կմասնակցի նաեւ Քարիի կինը՝ Այեշա Քարին։ Հաղթողն իր հերթին կարող է հրավիրել մինչեւ յոթ հյուրի։ Ստացված միջոցները կուղղվեն բարեգործությանը։
Բաֆետը, ընդ որում, ասել է, որ հրավիրատոմսի գումարը կկրկնապատկի այնքան անգամ, քանի բարեգործական կազմակերպության որ տրամադրվելու է։ Ու քանի որ տրամադրվելու են ստացված միջոցները երկու կազմակերպության, ապա նա կտրամադրի հավելյալ 18 միլիոն դոլար, որը գումարվելով հրավիրատոմսի 9 միլիոնին, կկազմի ընդհանուրը՝ 27 միլիոն դոլար։