Մերձմոսկվայում ուկրաինական ԶՈՒ-ի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, չորսը՝ տուժել, ևս մեկ մարդ գտնվում է փլատակների տակ:
Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 556 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
ԱԹՍ-ի բեկորներ են ընկել նաև «Շերեմետեւո» օդանավակայանի տարածքում: