Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում գրառում է կատարել իր երկրի հնության մասին։
«Ասիայի ամենահին կենդանի օրգանիզմը՝ Աբարքուհի հնամյա նոճին, որի տարիքը կազմում է առնվազն 4500 տարի, աճում է այն հողի վրա, որը դեռ այն ժամանակ արդեն Իրան էր կոչվում»,- գրել է Փեզեշքիանը։
Ստորև Իրանի նախագահը հրապարակել է նոճու լուսանկարը։
Asia’s oldest living organism, the ancient Abarkuh cypress tree – at least 4500 years old – is rooted in land that was already known as Iran at the time. pic.twitter.com/6lvL9NIEOj
— Masoud Pezeshkian (@drpezeshkian) May 16, 2026