Խաղաղության մասին դժվար է լիարժեք խոսել, քանի դեռ մեր գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան»-ը շարունակում է նախընտրական քարոզչությունը:

Նախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում՝ Արագածավան, Թալին, Ոսկեվազ և Աշտարակ համայնքներում։

Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են, որովհետև խաղաղության մասին դժվար է լիարժեք խոսել, քանի դեռ մեր գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում։

Միևնույն ժամանակ մարդիկ ուզում են ապրել ապահով ու կայուն կյանքով՝ ունենալ աշխատանք, արդար վարձատրություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Հենց այդ վստահությունն ու հույսն է պետք վերադարձնել մարդկանց։

Տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *