Ընդդիմադիր հիմնական 3 ուժերը Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած. Նիկոլ Փաշինյան

Ընդդիմադիր հիմնական 3 ուժերը Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած. այս մասին այսօր Դավթաշեն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

««Ուժեղ Հայաստան»-ը Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած: Կալուգացի օլիգարխի ընտանիքի անդամները, եղբայրը երկար տարիներ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանում` խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար: Նայեք նրանց ցուցակին, և դուք կտեսնեք բազմաթիվ կարկառուն հանրապետականների»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարել է, որ աջակցելու է «Ուժեղ Հայաստան»-ին:

Փաշինյանը կրկին խոսել է «պատերազմի եռագլուխ կուսակցությունից»՝ նշելով, որ այդ երեք գլուխները կտրելու է հունիսի 7-ին:

Նա մեղադրանքներ է հնչեցրել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին՝ հիշեցնելով նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը և նրանցից հետ բերված թալանը, որով իրենք դպրոցներ են կառուցել, ճանապարհներ նորոգել, թոշակներ բարձրացրել:

«Ես նրանց թալանչի ձեռները կոտրել եմ»,- ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *