
«Պարզվեց՝ ինչ-որ բարոյականության դասեր են ուղղել ինձ, թե ինչպիսին պետք է լինի գյուղի տղան: Նախ կարող եմ ասել, որ գյուղի տղան չի կարող լինել բանսարկու, մանր խուլիգանություն անի, իսկ ձեր երեկվա արածը մանր, ճղճիմ խուլիգանություն էր»,-այսօր Ստեփանավանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի՝ իրեն ուղղված խոսքին: «Դա էժան վարքագիծ է, եթե այդ էժան վարքագիծը շարունակվեց, մենք շարունակելու ենք տրորելով անցնել ձեր վրայով»- հավելել է Պապիկյանը: