
«Պարո՛ն Պապիկյան, քո պարտականությունը ՀՀ աղաքացիների անվտանգության ապահովումն է, ոչ թե ՀՀ քաղաքացիներին տրորելը»,- ֆեյսբուքյան եթերով անդրադառնալով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը և դիմելով նրան, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Եթե դու ի վիճակի ես ինչ-որ բան տրորելու, ուրեմն հավաքիր քո թիմին, կազմակերպիր՝ ադրբեջանցիներին տրորելով դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքներից: Դա է Սահմանադրությամբ քեզ տրված լիազորությունը»,- հավելել է Սաղաթելյանը: