Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը չպետք է լինի Ռուսաստանի հետ բանակցող, քանի որ դա նրա շահերից չի բխում։
«Կայա Կալլասի շահերից է բխում բանակցող չլինելը։ Նրա համար հեշտ չի լինի։ Եթե հիշում եք, Պուտինն ասաց, որ դա կարող է լինել ցանկացած մեկը, ով ժամանակ չի ունեցել շատ վատ բաներ ասելու»,- ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։